339 Avenue du Prado, 13008 Marseille Չորեքշաբթի և շաբաթ · 9:30 – 17:00 04 91 77 84 70

Վարժարանը

1977 թվականից ի վեր Աբովյան վարժարանը Մարսելի երեխաներին է փոխանցում հայոց լեզուն, մշակույթն ու արժեքները՝ ընտանեկան և ջերմ մթնոլորտում։

Մեր առաքելությունը

Պահպանել հայկական մշակույթը՝ վաղ տարիքից

Խաչատուր Աբովյան ասոցիացիան, որը նաև հայտնի է որպես Աբովյան Վարժարան, հիմնադրվել է 1989 թ.-ին `մի խումբ կամավորների շնորհիվ՝ Մարսելում գործող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (UGAB) և Սրբոց Թարգմանչաց հայկական տաճարի տասներկու տարի գոյություն ունեցող 2 դպրոց-դասարանների միավորումով :

Կամավորներն ունեին շատ հստակ նպատակ, որը շարունակվում է նույն ոգով մինչև այսօր՝ հավերժացնել հայկական ինքնությունը և մշակույթը իր բոլոր ձևերով:

Հիմնական նպատակն է ՝ սովորեցնել և զարգացնել հայկական մշակույթը երեխաներին վաղ տարիքից : Նրանց սովորեցնել հայկական ժառանգության արժեքներն ու հարստությունները: Ասոցիացիան իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցները` խթանելու և կազմակերպելու տարբեր միջոցառումներ՝ գեղարվեստական ​​և մշակութային,  կրթական և հանգստի ուղևորություններ: Մենք իրականացնում ենք հանդիպումներ,  հանձնաժողովներ կամ աշխատանքային խմբերի կազմավորումներ, տարբեր միջոցառումների, դասընթացների կազմակերպումներ և անիմացիա, ինչպես նաև այլ ասոցիացիաների, կազմակերպությունների և պետական ​​մարմինների հետ հարաբերություններ:

Գրագիտությունը հետապնդում է նպատակ՝ մարդկանց օգնելու ձեռք բերել այն հիմնական գիտելիքները և հմտությունները (կարդալ և գրել), որոնք բոլորին պետք են արագ փոփոխվող աշխարհում: Սա հիմնարար իրավունք է:

Գրագիտության օգտին մեր գործողությունը վերաբերում է բոլոր այն լսարաններին (մեծահասակ և / կամ երեխաներ), ովքեր չունեն ֆրանսերեն հիմքեր: Երբեմն սովորողը երբեք դպրոց չի գնացել, որը ֆրանսիական հասարակության մեջ ինտեգրվելու կարևոր նախադրյալ է: Քանի որ մենք համարում ենք, որ այդ ուսմունքներն անհրաժեշտ են նրանց անհատական ​​զարգացման համար, որ նրանց հնարավորություն են տալիս իրենց դերակատարումն ունենալ մեր համայնքի ներսում և իրենց հմտություններն ակտիվորեն դնել մեր հյուրընկալող երկրի զարգացմանը:

Ֆրանսերենի ուսուցումը և ձեռք բերումը խթանելու համար, մենք ստեղծել ենք «Նամակների թևերով» ծրագիրը ՝ ամսագրի (թուղթային և / կամ էլեկտրոնային) արտադրության օգնությամբ, որը կխթանի հրապարակումը և ներկայացումը այլ ասոցիացիաներին:

Մեր կամավորների թիմը, ընդունում է երեխաներին, շաբաթ և չորեքշաբթի օրերին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը, մատուցում է նաև նախընթրիք:

Աշակերտներին ուսուցանում են 10 արհեստավարժ ուսուցիչներ : Նրանց սովորեցնելում են ընթերցանություն, պոեզիա (մասնակցելով միջդպրոցական մրցույթին), հայկական ժողովրդական երգեր և պարեր, շախմատ, դաշնամուր, երգչախմբային երգ, նկարչություն, ինչպես նաև՝ Հայ առաքելական տաճարի Հորգևոր քահանան, ուսուցանում է կրոնական դաստիարակության հիմքերը, որը մեծապես գնահատում են երեխաները:

Աբովյան վարժարանը չի զբաղվում քաղաքականությամբ:

Հոգաբարձուներն իրականացնում են նվիրատվությունների միջոցով ստացված հասույթի պատշաճ կառավարում:

Դպրոցի կյանքը իրենից ներկայացնում է հայեցի դաստիարակություն,  բարություն, սովորելու և հաղորդակցվելու խթանիչ:

Խաչատուր Աբովյանի դպրոցը առաքելական դպրոց է: Այն իրականացնում է կրթության և ուսուցման առաքելություն :

Առաքելական դպրոցի սկզբնական դերն է գիտելիքների ձեռքբերամն հետ ժամանակ ազատության ձևավորումը և հավատքի դաստիարակությունը:

Ուսուցանող թիմի կազմը ողջունում, լսում, վստահում, հարգում և համերաշխություն է սերմանում:

Խաչատուր Աբովյան վարժարանը գտնվում է Մարսելի սրտում և օգտվում է բազմաթիվ հարուստ և անսպառ պատմական ժառանգություններից :

Համոզված ենք, որ վարանի կազմն ուղեկցվում են հանդուրժողականության, փոխադարձ աջակցության, ինքնավարության, պատասխանատվության, գիտելիքների խորացման սկզբունքներով:

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում երեխաներին, հատկապես նրանց, ովքեր ժամանում են տարվա ընթացքում:

Մեր ծրագիրը թույլ է տալիս նպաստել բոլոր աշակերտների դաստիարակությանը, որտեղ հաշվի են առնվում յուրաքանչյուրի անհատական ​​կարիքները: Դասավանդող թիմը յուրաքանչյուր ոլորտում ձգտում է լինել ներկա, ակտիվ, մոբիլիզացնել, նախաձեռնել և լսել յուրաքանչյուրի կարիքները: Վերոհիշյալ արժեքներն ու սկզբունքները փոխանցելով, մենք հույս ունենք խթանել մեր հիմնական նպատակը՝ հայկական և ֆրանսիական ինքնության պահպանումը, լեզվի, մշակույթի ուսումն ու զարգացումը, ինչպես նաև դրանց համապատասխան արժեքների ու հարստության փոխանցումը:

Մեր պատմությունը

8 աշակերտից մինչև 200

Լուսանկարում Խաչատրուր Աբովյանի անվան դպրոցի 1989 թ. Հունվարի 25-ին բացման արարողությունն է, ձախից աջ պատկերված են՝ Արտաքին Հակոբյանը, Ռենե Աթոյանը, Սոնա Բաջանը, Քրիստիան Շահումը, Ռոբերտ Վիգուրունը, Պրոֆեսոր Ռոբերտ Տեր Մերգերյանը, Ռոջեր Քույումջյան, Հակոբ եպիսկոպոս Վարդանյանը, հայր Գարեգինե Բեկջյանը, Պատվելի Դանիել Սահագյանը և Շառլ Էսգուլյանը:
  1. Հունիս 1977 Սրբոց Թարգմանչաց Մայր տաճարին կից բացվում է 8 աշակերտի դասարան, ևս մեկը՝ ՀԲԸՄ-ին կից։
  2. 25 հունվարի 1989 Լա Պարետում բացվում է Աբովյան վարժարանը՝ վեց դասարան, 110 երեխա։ Առաջին նախագահը՝ տիկին Ռոզա Դոնիկյան։
  3. 1994 Վարժարանը տեղափոխվում է Պրադոյի պողոտա՝ Մայր տաճարին կից։
  4. 2021 թվականից Նոր թափ․ 12-ից 200 աշակերտ և նոր խմբակներ (գեղանկարչություն, շախմատ, պար, դաշնամուր, երգ)։
Կարդալ ամբողջ պատմությունը

1977թ հունիս մասից սկսած Հայ Առաքելական Սրբոց Թարգմանչաց Մայր տաճարին կից ստեղծվեց 8 աշակերտների համար մեկ դասարան և համանման ևս մեկ դասարանայ Բարեգործական Ընդհանուր Միությունը կից:

12 տարի անց կրթությունն ավելի որակյալ կազմակերպելու համար Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը և Հայ Առաքելական Սրբոց Թարգմանչաց Մայր տաճարը որոշեցին համախմբել բոլոր աշակերտներին հայոց լեզվի և մշակույթի միևնույն դպրոցում, այսպիսով՝ Վարուժան ԲՈԶԱJՅԱՆԸ, լինելով Մայր տաճարի խորհրդի նախագահը և ՀԲԸՄ-ի այն ժամանակվա նախագահ պարոն ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆԸ, Մարսելի Քաղաքապետ պարոն Վիգուրուի և մեր համայնքի բազմաթիվ անհատականությունների, ասոցիացիաների ներկայացուցիչների աջակցությամբ և հովանավորությամբ ստեղծեցին ԱԲՈՎՅԱՆ Վարժարանը:

Մարսելի քաղաքապետը մեզ տրամադրեց Մարսելի 11-րդ զանգվածում գտնվող Լա Պարետեի դպրոցը: Հատկացվեց ավտոբուսը, որը նպաստեց Մարսելի մի քանի թաղամասերի աշակերտների հավաքին: Ստեղծվեցին տարբեր մակարդակների վեց դասարաններ, կամավորներ ուսուցիչները ներդրեցին իրենց գիտելիքները: 110 երեխա մեծ ուրախությամբ ամեն չորեքշաբթի այցելեցին վարժարան, ապահովվեց անգամ նախաճաշը: Աբովյան դպրոցը բացվել է չորեքշաբթի օրը, հունվարի 25-ին, 1989 թվականին:

Լա Պարետի դպրոցում բացմանը մասնակցեցին ՝ Մարսելի Քաղաքապետ պարոն Ռոբերտ ՎԻԳՈՒՐՈՒՆ, Ֆրանսիայի հարավում գտնվող հայերի առաջնորդ՝ Հակոբ Սրբազան ՎԱՐՏԱՆՅԱՆԻ,  մեր դպրոցի առաջին նախագահ՝ տիկին Ռոզա ԴՈՆԻԿՅԱՆԸ, ՀԲԸՄ-ն նախագահ պրն. Ռոջեր ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ, պարոն Ռենե ԱԹՈՅԱՆԸ, որը ներկայացուցիչն էր Հայ առաքելական եկեղեցու նախագահ պարոն Վարուժան ԲՈԶԱՋՅԱՆԻ:

1994 թ.-ին առանձնապես կոշտ ձմեռը ստիպեց դպրոցը լքել տարածքը, իսկ քաղաքապետարանն այդ տեղերը տրամադրեց անօթևաններին: Այնուհետև դպրոցը տեղափոխվեց Պրադոյի Սահակ Մեսրոպ կենտրոն և այնտեղ հաստատվեց չորեքշաբթի օրերը դասընթացների համար:

Կարեն Խուրշուդյան
Նախագահի խոսքը Կարեն Խուրշուդյան Ասոցիացիայի նախագահ 2016 թվականից · Ֆրանսիայի Ազգային արժանյաց շքանշանի ասպետ
Կարդալ ամբողջական կենսագրությունը

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Արժանիքի շքանշանի Ասպետ

 

Կարեն Հրաչիկի Խուրշուդյան (մայիսի 4, 1979, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան, գրական և հասարակական գործիչ, 2021 թվականից Հայաստանի գրողների միության անդամ[1], 2023 թվականից Հայաստանի գրողների միության վարչության անդամ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ[2][3]։

Գրական ուղի

Կարեն Խուրշուդյանը մի քանի գրքի հեղինակ է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, արդի հինդի (հայտնի նաև որպես մանակ) [20]։

 

Գրքեր

  • «Աստծո Ոստան»[21], Երեւան, Արմավ հրատարակչություն, 2020, 99 էջ։
  • «Սահարայի մենավորը», Երեւան, Արմավ հրատարակչություն, 2021, 202 էջ[22]։
  • «Աշխարհն իմ շուրթերին»[23], Երեւան, Արմավ հրատարակչություն, 2022, 299 էջ։ Ժողովածուն ներառում է տարբեր տարիների գրած բանաստեղծությունները, որոնք թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն և հինդի լեզուներով։ Թարգմանությունների հայերեն բնագրերը տրվում են գրքի սկզբնամասում։
  • «Լռության ձայնը», բանաստեղծությունների ժողովածու, Երեւան, Արմավ հրատարակչություն, 2024, 215 էջ։

 

Ֆրանսերենից հայերեն թարգմանությունների մատենագիտություն

Կարեն Խուրշուդյանը կատարել է գեղարվեստական թարգմանություններ։ Բնագրային թարգմանությամբ լույս են տեսել հետևյալ գրքերը․

  • 2023 թվական, Պոլ Էլյուար «Ցավի մայրաքաղաք, որին հաջորդում Է սեր պոեզիա» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2023, 235 էջ։
  • 2023 թվական, Բորիս Վիան (Վերնոն Սյուլիվան) «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2023, 171 էջ։
  • 2025 թվական, Վոլտեր «Տրակտատ հանդուրժողականության մասին» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2025, 204 էջ։
  • 2025 թվական, Բորիս Վիան (Վերնոն Սյուլիվան) «Կգամ ձեր գերզմաներին կթքեմ» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2025, 178 էջ։
  • 2025 թվական, Ասատուր Հակոբյան «Նարգիզի բույրը» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2025, 164 էջ։

 

Հայերենից ֆրանսերեն թարգմանությունների մատենագիտություն

 

Համահեղինակային ժողովածուներ

  • 2021 թվական, «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» մատենաշարի «Ֆրանսիայի մագնիսական ուժը», բանաստեղծություններ, էջ 111-115։
  • 2022 թվական, Արդի հայ պոեզիա, «ՍՐՏԱԳԻՐ» անթոլոգիա, ՀԳՄ, «Արմավ» հրատարակչություն, էջ 206-207։
  • 2023 թվական, «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» մատենաշարի «Ամերիկան հեռու և մոտ» ժողովածու, ՀԳՄ, բանաստեղծություններ, էջ 88-89։
  • 2024 թվական, Արդի հայ պոեզիա, «Պոեզիա» անթոլոգիա, ՀԳՄ, «Ծիծեռնակ» հրատարակչություն, էջ 151 -152։
  • 2024 թվական, «Գրականությունը միասնականության կամուրջ» ժամանակակից գրականության մատենաշար հայերեն լեզվով, Հայաստանի Մշակույթի Գործիչների Միություն, էջ 136-140։
  • 2025 թվական, Արդի հայ պոեզիա, «Պոեզիա» անթոլոգիա, ՀԳՄ, «Ծիծեռնակ» հրատարակչություն, էջ 93 -94։
  • 2025 թվական, «Բանաստեղծները՝ գույների հրաշագործին», Մարտիրոս Սարյանին նվիրված ժողովածու, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Երևան), էջ 219-221։
  • 2025 թվական, Ավետիք Իսահակյանի 150 ամյակին նվիրված ժողովածու, «Ես ձեզ ասում եմ» անթոլոգիա, ՀԳՄ, «Ծիծեռնակ» հրատարակչություն, էջ 111-115։

Հոդվածներ

 

Կրթությունը

1996 թ. Ավարտել է Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը:

1996-2001 թթ. Գերազանցությամբ ավարտել է Արմավիր համալսարանի իրավաբանական ֆակուլտետը "Իրավագիտություն" մասնագիտությամբ:

2001-2005 թթ. Գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը "Իրավագիտություն" մասնագիտությամբ

2004-ից ՀՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ-հայցորդ է:

2024-ից ՀՀ Գիտությունների Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ-հայցորդ է:

 

Աշխատանքային գործունեությունը՝

2008-2011 թթ. եղել է Մարսելում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի վարչական քարտուղար

2009թ. եղել է  Շատո Գոմբերտի զբաղվածության կենտրոնում վարչական պատասխանատու

2011-2014 թթ. Մարսելի բժշկական կլինիկայում բժշկական քարտուղար և թարգմանիչ

2015-2016 թթ. Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական

2015 թվականից Բուշ Դյու Ռոն դեպարտամենտում պետծառայող ՝ Վարչական օգնական

2016 թվականից Մարսելի Խաչատուր Աբովյան Վարժարանի նախագահ

2005 թվականից սեպտեմբերից մինչ օրս նա Ֆրանսիայի Հայ Սկաուտ HSF ասոցիացիայի ակտիվ անդամ է 

2005-2011 թվականը JAF-ի Ֆրանսիայի հայ երիտասարդների ասոցիացիայի անդամ 

CCAF-SUD-ի խորհրդում նա ավելի քան 15 տարիներ ներկայացնում է Խաչատուր Աբովյան Վարժարանը: 

2019 թվականից ընտրվեց CCAF-SUD-ի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ

2020 թվականից ընտրվեց CCAF-SUD-ի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի փոխնախագահ

1985-2005 թթ. Զվարթնոց պարահանդեսային անսամբլի պարող և 1996-ից՝ պարուսույց, բազմաթիվ ազգային ու միջազգային մրցույթների դփնեկիր:

2001-2005 թթ. Պուշկինի անվան դպրոցում պարուսույց:

2001-2005 թթ. ԱՕԿՍ-ում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում  պարուսույց:

Վարժարանը լուսանկարներում

Դիտել ալբոմը

Նրանք, ովքեր կերտում են վարժարանը

14 ուսուցիչ և կամավորական հոգաբարձուների խորհուրդ։

Ծանոթանալ թիմին