Վարժարանը
1977 թվականից ի վեր Աբովյան վարժարանը Մարսելի երեխաներին է փոխանցում հայոց լեզուն, մշակույթն ու արժեքները՝ ընտանեկան և ջերմ մթնոլորտում։
Պահպանել հայկական մշակույթը՝ վաղ տարիքից
Խաչատուր Աբովյան ասոցիացիան, որը նաև հայտնի է որպես Աբովյան Վարժարան, հիմնադրվել է 1989 թ.-ին `մի խումբ կամավորների շնորհիվ՝ Մարսելում գործող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (UGAB) և Սրբոց Թարգմանչաց հայկական տաճարի տասներկու տարի գոյություն ունեցող 2 դպրոց-դասարանների միավորումով :
Կամավորներն ունեին շատ հստակ նպատակ, որը շարունակվում է նույն ոգով մինչև այսօր՝ հավերժացնել հայկական ինքնությունը և մշակույթը իր բոլոր ձևերով:
Հիմնական նպատակն է ՝ սովորեցնել և զարգացնել հայկական մշակույթը երեխաներին վաղ տարիքից : Նրանց սովորեցնել հայկական ժառանգության արժեքներն ու հարստությունները: Ասոցիացիան իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցները` խթանելու և կազմակերպելու տարբեր միջոցառումներ՝ գեղարվեստական և մշակութային, կրթական և հանգստի ուղևորություններ: Մենք իրականացնում ենք հանդիպումներ, հանձնաժողովներ կամ աշխատանքային խմբերի կազմավորումներ, տարբեր միջոցառումների, դասընթացների կազմակերպումներ և անիմացիա, ինչպես նաև այլ ասոցիացիաների, կազմակերպությունների և պետական մարմինների հետ հարաբերություններ:
Գրագիտությունը հետապնդում է նպատակ՝ մարդկանց օգնելու ձեռք բերել այն հիմնական գիտելիքները և հմտությունները (կարդալ և գրել), որոնք բոլորին պետք են արագ փոփոխվող աշխարհում: Սա հիմնարար իրավունք է:
Գրագիտության օգտին մեր գործողությունը վերաբերում է բոլոր այն լսարաններին (մեծահասակ և / կամ երեխաներ), ովքեր չունեն ֆրանսերեն հիմքեր: Երբեմն սովորողը երբեք դպրոց չի գնացել, որը ֆրանսիական հասարակության մեջ ինտեգրվելու կարևոր նախադրյալ է: Քանի որ մենք համարում ենք, որ այդ ուսմունքներն անհրաժեշտ են նրանց անհատական զարգացման համար, որ նրանց հնարավորություն են տալիս իրենց դերակատարումն ունենալ մեր համայնքի ներսում և իրենց հմտություններն ակտիվորեն դնել մեր հյուրընկալող երկրի զարգացմանը:
Ֆրանսերենի ուսուցումը և ձեռք բերումը խթանելու համար, մենք ստեղծել ենք «Նամակների թևերով» ծրագիրը ՝ ամսագրի (թուղթային և / կամ էլեկտրոնային) արտադրության օգնությամբ, որը կխթանի հրապարակումը և ներկայացումը այլ ասոցիացիաներին:
Մեր կամավորների թիմը, ընդունում է երեխաներին, շաբաթ և չորեքշաբթի օրերին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը, մատուցում է նաև նախընթրիք:
Աշակերտներին ուսուցանում են 10 արհեստավարժ ուսուցիչներ : Նրանց սովորեցնելում են ընթերցանություն, պոեզիա (մասնակցելով միջդպրոցական մրցույթին), հայկական ժողովրդական երգեր և պարեր, շախմատ, դաշնամուր, երգչախմբային երգ, նկարչություն, ինչպես նաև՝ Հայ առաքելական տաճարի Հորգևոր քահանան, ուսուցանում է կրոնական դաստիարակության հիմքերը, որը մեծապես գնահատում են երեխաները:
Աբովյան վարժարանը չի զբաղվում քաղաքականությամբ:
Հոգաբարձուներն իրականացնում են նվիրատվությունների միջոցով ստացված հասույթի պատշաճ կառավարում:
Դպրոցի կյանքը իրենից ներկայացնում է հայեցի դաստիարակություն, բարություն, սովորելու և հաղորդակցվելու խթանիչ:
Խաչատուր Աբովյանի դպրոցը առաքելական դպրոց է: Այն իրականացնում է կրթության և ուսուցման առաքելություն :
Առաքելական դպրոցի սկզբնական դերն է գիտելիքների ձեռքբերամն հետ ժամանակ ազատության ձևավորումը և հավատքի դաստիարակությունը:
Ուսուցանող թիմի կազմը ողջունում, լսում, վստահում, հարգում և համերաշխություն է սերմանում:
Խաչատուր Աբովյան վարժարանը գտնվում է Մարսելի սրտում և օգտվում է բազմաթիվ հարուստ և անսպառ պատմական ժառանգություններից :
Համոզված ենք, որ վարանի կազմն ուղեկցվում են հանդուրժողականության, փոխադարձ աջակցության, ինքնավարության, պատասխանատվության, գիտելիքների խորացման սկզբունքներով:
Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում երեխաներին, հատկապես նրանց, ովքեր ժամանում են տարվա ընթացքում:
Մեր ծրագիրը թույլ է տալիս նպաստել բոլոր աշակերտների դաստիարակությանը, որտեղ հաշվի են առնվում յուրաքանչյուրի անհատական կարիքները: Դասավանդող թիմը յուրաքանչյուր ոլորտում ձգտում է լինել ներկա, ակտիվ, մոբիլիզացնել, նախաձեռնել և լսել յուրաքանչյուրի կարիքները: Վերոհիշյալ արժեքներն ու սկզբունքները փոխանցելով, մենք հույս ունենք խթանել մեր հիմնական նպատակը՝ հայկական և ֆրանսիական ինքնության պահպանումը, լեզվի, մշակույթի ուսումն ու զարգացումը, ինչպես նաև դրանց համապատասխան արժեքների ու հարստության փոխանցումը:
8 աշակերտից մինչև 200
- Հունիս 1977 Սրբոց Թարգմանչաց Մայր տաճարին կից բացվում է 8 աշակերտի դասարան, ևս մեկը՝ ՀԲԸՄ-ին կից։
- 25 հունվարի 1989 Լա Պարետում բացվում է Աբովյան վարժարանը՝ վեց դասարան, 110 երեխա։ Առաջին նախագահը՝ տիկին Ռոզա Դոնիկյան։
- 1994 Վարժարանը տեղափոխվում է Պրադոյի պողոտա՝ Մայր տաճարին կից։
- 2021 թվականից Նոր թափ․ 12-ից 200 աշակերտ և նոր խմբակներ (գեղանկարչություն, շախմատ, պար, դաշնամուր, երգ)։
Կարդալ ամբողջ պատմությունը
1977թ հունիս մասից սկսած Հայ Առաքելական Սրբոց Թարգմանչաց Մայր տաճարին կից ստեղծվեց 8 աշակերտների համար մեկ դասարան և համանման ևս մեկ դասարանայ Բարեգործական Ընդհանուր Միությունը կից:
12 տարի անց կրթությունն ավելի որակյալ կազմակերպելու համար Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը և Հայ Առաքելական Սրբոց Թարգմանչաց Մայր տաճարը որոշեցին համախմբել բոլոր աշակերտներին հայոց լեզվի և մշակույթի միևնույն դպրոցում, այսպիսով՝ Վարուժան ԲՈԶԱJՅԱՆԸ, լինելով Մայր տաճարի խորհրդի նախագահը և ՀԲԸՄ-ի այն ժամանակվա նախագահ պարոն ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆԸ, Մարսելի Քաղաքապետ պարոն Վիգուրուի և մեր համայնքի բազմաթիվ անհատականությունների, ասոցիացիաների ներկայացուցիչների աջակցությամբ և հովանավորությամբ ստեղծեցին ԱԲՈՎՅԱՆ Վարժարանը:
Մարսելի քաղաքապետը մեզ տրամադրեց Մարսելի 11-րդ զանգվածում գտնվող Լա Պարետեի դպրոցը: Հատկացվեց ավտոբուսը, որը նպաստեց Մարսելի մի քանի թաղամասերի աշակերտների հավաքին: Ստեղծվեցին տարբեր մակարդակների վեց դասարաններ, կամավորներ ուսուցիչները ներդրեցին իրենց գիտելիքները: 110 երեխա մեծ ուրախությամբ ամեն չորեքշաբթի այցելեցին վարժարան, ապահովվեց անգամ նախաճաշը: Աբովյան դպրոցը բացվել է չորեքշաբթի օրը, հունվարի 25-ին, 1989 թվականին:
Լա Պարետի դպրոցում բացմանը մասնակցեցին ՝ Մարսելի Քաղաքապետ պարոն Ռոբերտ ՎԻԳՈՒՐՈՒՆ, Ֆրանսիայի հարավում գտնվող հայերի առաջնորդ՝ Հակոբ Սրբազան ՎԱՐՏԱՆՅԱՆԻ, մեր դպրոցի առաջին նախագահ՝ տիկին Ռոզա ԴՈՆԻԿՅԱՆԸ, ՀԲԸՄ-ն նախագահ պրն. Ռոջեր ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ, պարոն Ռենե ԱԹՈՅԱՆԸ, որը ներկայացուցիչն էր Հայ առաքելական եկեղեցու նախագահ պարոն Վարուժան ԲՈԶԱՋՅԱՆԻ:
1994 թ.-ին առանձնապես կոշտ ձմեռը ստիպեց դպրոցը լքել տարածքը, իսկ քաղաքապետարանն այդ տեղերը տրամադրեց անօթևաններին: Այնուհետև դպրոցը տեղափոխվեց Պրադոյի Սահակ Մեսրոպ կենտրոն և այնտեղ հաստատվեց չորեքշաբթի օրերը դասընթացների համար:

Կարդալ ամբողջական կենսագրությունը
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Արժանիքի շքանշանի Ասպետ
Կարեն Հրաչիկի Խուրշուդյան (մայիսի 4, 1979, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան, գրական և հասարակական գործիչ, 2021 թվականից Հայաստանի գրողների միության անդամ[1], 2023 թվականից Հայաստանի գրողների միության վարչության անդամ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ[2][3]։
Գրական ուղի
Կարեն Խուրշուդյանը մի քանի գրքի հեղինակ է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, արդի հինդի (հայտնի նաև որպես մանակ) [20]։
Գրքեր
- «Աստծո Ոստան»[21], Երեւան, Արմավ հրատարակչություն, 2020, 99 էջ։
- «Սահարայի մենավորը», Երեւան, Արմավ հրատարակչություն, 2021, 202 էջ[22]։
- «Աշխարհն իմ շուրթերին»[23], Երեւան, Արմավ հրատարակչություն, 2022, 299 էջ։ Ժողովածուն ներառում է տարբեր տարիների գրած բանաստեղծությունները, որոնք թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն և հինդի լեզուներով։ Թարգմանությունների հայերեն բնագրերը տրվում են գրքի սկզբնամասում։
- «Լռության ձայնը», բանաստեղծությունների ժողովածու, Երեւան, Արմավ հրատարակչություն, 2024, 215 էջ։
Ֆրանսերենից հայերեն թարգմանությունների մատենագիտություն
Կարեն Խուրշուդյանը կատարել է գեղարվեստական թարգմանություններ։ Բնագրային թարգմանությամբ լույս են տեսել հետևյալ գրքերը․
- 2023 թվական, Պոլ Էլյուար «Ցավի մայրաքաղաք, որին հաջորդում Է սեր պոեզիա» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2023, 235 էջ։
- 2023 թվական, Բորիս Վիան (Վերնոն Սյուլիվան) «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2023, 171 էջ։
- 2025 թվական, Վոլտեր «Տրակտատ հանդուրժողականության մասին» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2025, 204 էջ։
- 2025 թվական, Բորիս Վիան (Վերնոն Սյուլիվան) «Կգամ ձեր գերզմաներին կթքեմ» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2025, 178 էջ։
- 2025 թվական, Ասատուր Հակոբյան «Նարգիզի բույրը» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2025, 164 էջ։
Հայերենից ֆրանսերեն թարգմանությունների մատենագիտություն
- 2025 թվական, Ավետիք Իսահակյան «Աբու-Լալա-Մահարի» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2025, 88 էջ։
Համահեղինակային ժողովածուներ
- 2021 թվական, «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» մատենաշարի «Ֆրանսիայի մագնիսական ուժը», բանաստեղծություններ, էջ 111-115։
- 2022 թվական, Արդի հայ պոեզիա, «ՍՐՏԱԳԻՐ» անթոլոգիա, ՀԳՄ, «Արմավ» հրատարակչություն, էջ 206-207։
- 2023 թվական, «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» մատենաշարի «Ամերիկան հեռու և մոտ» ժողովածու, ՀԳՄ, բանաստեղծություններ, էջ 88-89։
- 2024 թվական, Արդի հայ պոեզիա, «Պոեզիա» անթոլոգիա, ՀԳՄ, «Ծիծեռնակ» հրատարակչություն, էջ 151 -152։
- 2024 թվական, «Գրականությունը միասնականության կամուրջ» ժամանակակից գրականության մատենաշար հայերեն լեզվով, Հայաստանի Մշակույթի Գործիչների Միություն, էջ 136-140։
- 2025 թվական, Արդի հայ պոեզիա, «Պոեզիա» անթոլոգիա, ՀԳՄ, «Ծիծեռնակ» հրատարակչություն, էջ 93 -94։
- 2025 թվական, «Բանաստեղծները՝ գույների հրաշագործին», Մարտիրոս Սարյանին նվիրված ժողովածու, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Երևան), էջ 219-221։
- 2025 թվական, Ավետիք Իսահակյանի 150 ամյակին նվիրված ժողովածու, «Ես ձեզ ասում եմ» անթոլոգիա, ՀԳՄ, «Ծիծեռնակ» հրատարակչություն, էջ 111-115։
Հոդվածներ
- 2025 թվական,«Ռոբերտ Դեսնոսի, Ռայմոնդ Քենոյի և Արտեմ Հարությունյանի ստեղծագործությունների համեմատական վերլուծություն, Գրականագիտական Հանդես ԻԹ 2025 - 1, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2025, էջ 113-128:
Կրթությունը
1996 թ. Ավարտել է Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը:
1996-2001 թթ. Գերազանցությամբ ավարտել է Արմավիր համալսարանի իրավաբանական ֆակուլտետը "Իրավագիտություն" մասնագիտությամբ:
2001-2005 թթ. Գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը "Իրավագիտություն" մասնագիտությամբ
2004-ից ՀՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ-հայցորդ է:
2024-ից ՀՀ Գիտությունների Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ-հայցորդ է:
Աշխատանքային գործունեությունը՝
2008-2011 թթ. եղել է Մարսելում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի վարչական քարտուղար
2009թ. եղել է Շատո Գոմբերտի զբաղվածության կենտրոնում վարչական պատասխանատու
2011-2014 թթ. Մարսելի բժշկական կլինիկայում բժշկական քարտուղար և թարգմանիչ
2015-2016 թթ. Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական
2015 թվականից Բուշ Դյու Ռոն դեպարտամենտում պետծառայող ՝ Վարչական օգնական
2016 թվականից Մարսելի Խաչատուր Աբովյան Վարժարանի նախագահ
2005 թվականից սեպտեմբերից մինչ օրս նա Ֆրանսիայի Հայ Սկաուտ HSF ասոցիացիայի ակտիվ անդամ է
2005-2011 թվականը JAF-ի Ֆրանսիայի հայ երիտասարդների ասոցիացիայի անդամ
CCAF-SUD-ի խորհրդում նա ավելի քան 15 տարիներ ներկայացնում է Խաչատուր Աբովյան Վարժարանը:
2019 թվականից ընտրվեց CCAF-SUD-ի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ
2020 թվականից ընտրվեց CCAF-SUD-ի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի փոխնախագահ
1985-2005 թթ. Զվարթնոց պարահանդեսային անսամբլի պարող և 1996-ից՝ պարուսույց, բազմաթիվ ազգային ու միջազգային մրցույթների դփնեկիր:
2001-2005 թթ. Պուշկինի անվան դպրոցում պարուսույց:
2001-2005 թթ. ԱՕԿՍ-ում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում պարուսույց:
Վարժարանը լուսանկարներում








Նրանք, ովքեր կերտում են վարժարանը
14 ուսուցիչ և կամավորական հոգաբարձուների խորհուրդ։