339 Avenue du Prado, 13008 Marseille Չորեքշաբթի և շաբաթ · 9:30 – 17:00 04 91 77 84 70

Մեր թիմը

Դիպլոմավորված ուսուցիչներ, որոնց մեծ մասը կրթություն է ստացել Երևանում, և ամբողջովին կամավորական հոգաբարձուների խորհուրդ։

Մեր ուսուցիչները

Գալինա Կյուրեղյան

Գալինա Կյուրեղյան

Հայոց լեզու

Ավելի քան 18 տարի վարժարանում։ Երևանի լեզվաբանական համալսարանի շրջանավարտ։

Կարդալ ավելին

Մեր լեզուն, մեր խոսքը, մեր մշակույթը և մեր ինքնությունը պահելու ենք անմար...
Մեր երեխաները բացի հայերեն գրել, կարդալ, արտասանել սովորելուց, սովորում են նաև՝ հայ գրականություն, հայոց պատմություն, որի համար հրաշալի ուսուցչուհի Գալինա ԿՅՈՒՐԵՂՅԱՆՆ արդեն 18 տարի է, որ նա միացել է մեզ։

Գալինա ԿՅՈՒՐԵՂՅԱՆՆ ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Այնուհետև՝ աշխատել է Նալբանդյան գյուղի, Խարբերդի և Երևանի Զեյթուն թաղամասի միջնակարգ դպրոցներում, որպես՝ ուսուցչուհի։

Վարժարանի հոգաբարձուների և իմ անունից ողջ երախտագիտությունս Ձեզ` հարգելի Գալինա, Ձեր մեծ վաստակի ու ջերմագին աշխատանքի համար: Դուք առաքյալ եք կրթության ոլորտում, ով կարողանում է, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից, սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Դուք եք նաև ժամանակի պահանջ դարձած մեր կրթական բարեփոխումների հիմնական աջակիցը, իրականացնողն ու հաջողության իրական պատասխանատուն...

Հայարփի Մանուչարյան

Հայոց լեզու

Ջութակահար, երաժշտության ուսուցչուհի և խմբավար։

Կարդալ ավելին

Աբովյան վարժարանն ուսուցանում է հայոց լեզու և գրականություն ։

Ահա մեր փոքրիկ երգչախումբն ու մեր հրաշալի ուսուցչուհին ՝ Հայարփի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ։

Նա ավարտել է Կապանի պետական երաժշտական ուսումնարանը, որպես ջութակահար, այնուհետև, Խ. Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի Գեղ. դաստիարակության ֆակուլտետի երաժշտության բաժինը, որպես երաժշտության ուսուցիչ և երգեցիկ խմբի ղեկավար , ուս. տարիներին աշխատել է Սիսիանի մանկական երաժշտական դպրոցում ։
Նրա սերը երեխաների ու մանկավարժության հանդեպ միացրեց մեզ` փոխանցելու իր վաստակաշատ ուսուցչական ավանդը...
Փառք ու պատիվ մեր հանճարներին նրանց գործը և մեր մշակույթը պահելու ենք անմար...

Վարժարանի հոգաբարձուների անունից շնորհակալություն հարգելի Հայարփիին իր հմտությունները մեր երեխաններին փոխանցելու համար․․․

Նարինե Մանուկյան

Նարինե Մանուկյան

Հայոց լեզու

2014 թվականից դասավանդում է հայերեն։ Լրագրության և հաղորդակցության մասնագետ։

Կարդալ ավելին

2014-թվականից սկսած մինչ այսօր, մեր երեխաները սովորում են գրել, կարդալ, արտասանել հայերեն հրաշալի և համեստ ուսուցչուհի Նարինե ՄԱՆՈՒԿՅԱՆԻ դասարանում:

Նարինեն ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ավարտել է Գլաձոր համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն է։
Իսկ ցանկացած հզոր ազգի հիմքում հզոր կրթական համակարգն է։

Նարինե ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ունի երկար ու ձիգ տարիների մեծ վաստակ ու ջերմագին կատարած աշխատանք Աբովյան վարժարանում: Նա մեծագույն նվիրվածությամբ անսահման համբերություն է ներդնում մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության դժվարին, սակայն վեհ ու փառավոր գործում...

Գայանե Ղազարյան

Գայանե Ղազարյան

Հայոց լեզու

Կրթությամբ տնտեսագետ, թարգմանչի դիպլոմով։

Կարդալ ավելին

Մեր երեխաները սովորում են գրել, կարդալ, արտասանել հայերեն, հրաշալի ուսուցչուհի Գայանե Ղազարյանի դասարանում։

Գայանեն գերազանցությամբ ավարտել է Թեթև Արդյունաբերության Պետական Քոլեջը։ Նրան շնորհվել է Տնտեսագետ-Հաշվապահի որակավորում «Էկոնոմիկա, Հաշվապահական հաշվառում և Աուդիտ» մասնագիտությամբ, այնուհետև՝ Երևանի պետական Տնտեսագիտական համալսարանի Թարգմաչության ֆակուլտետը «Թարգմանչական գործ, անգլերեն և Հայոց լեզու» մասնագիտությամբ։

Նրա սերը երեխաների ու մանկավարժության հանդեպ միացրեց մեզ...

Սա ևս մեկ առիթ է գնահատանքի և երախտիքի խոսքեր հնչեցնելու Ձեր հասցեին: Շնորհակալություն անգնահատելի ջանքերի, նվիրվածության, հայրենասիրության և այն ջերմության համար, որ ամեն օր փոխանցում եք երեխաներին, նրանց միջոցով հայրենիքից կտրված հայ ընտանիքներին...

Կարինե Գրիգորյան

Կարինե Գրիգորյան

Առաջին քայլեր՝ ընթերցանություն և գրություն

Տարրական կրթության մեթոդիկայի մասնագետ։

Կարդալ ավելին

Մեր երեխաները սովորում են գրել, կարդալ, արտասանել հայերեն, որի համար հրաշալի ուսուցչուհի Կարինե Գրիգորյանը միացավ մեզ, որպես՝ առաջին ուսուցչուհի ։
Առաջին ուսուցչուհին մեր հիշողությունների մեջ մնում է միշտ ամենաթանկը, և այդ անունն իսկ արտաբերելիս հուզվում ենք: Թող որ միշտ, բոլոր ժամանակներում առաջին ուսուցիչը լինի անկրկնելի, ինչպես և դուք:

Կարինե Գրիգորյանն, ավարտել է « Հրաչյա Աճառյան » -ի անվան մանկավարժական համալսարանի «Տարրական Մեթոդիկա» բաժինը, որպես՝ դասվար։ Նա ունի 21 երկար ու ձիգ տարիների մանկավարժական աշխատանքային փորձ։

Հարգելի Կարինե, տարիների ընթացքում կշատանան ձեր սաների ուսուցիչները, ովքեր նույնպես ջանք չեն խնայի նոր բան սովորեցնելու: Բայց դուք՝ այս հրաշալի սաների առաջին ուսուցչուհին, միշտ կմնաք ուրիշ՝ չնմանվող մյուսներին, ում կհիշեն նրանք մինչև իրենց կյանքի վերջ:

Իրինա Խաչատրյան

Իրինա Խաչատրյան

Հայոց լեզու և գրականություն

Բանասեր, նախկինում՝ գրադարանավար։

Կարդալ ավելին

Մեր երեխաները սովորում են գրել, կարդալ, արտասանել հայերեն, որի համար հրաշալի ուսուցչուհի Իրինա ԽԱՉԱՏՐՅԱՆՆ միացավ մեզ։

Իրինա ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ լեզվաբանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու որակավորմամբ։

Այնուհետև եղել է "Հանրային գրադարան" Հատուկ բաժնի գրադարանավարուհի, "Մասիս"" խմբագրությունում կատարել խմբագրական, գրքերի ձևավորման աշխատանքներ։

Ունի հայերենի դասընթացների երկարատև փորձ օտարալեզու աշակերտների հետ։

Լավ կրթված հասարակությունը տնտեսական զարգացման և առողջ ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է: Կրթությունն ամենալավ նվերն է, որ կարելի է համակարգը բարձրակարգ ուսուցչուհու միջոցով տալ երեխային: Արդյունավետ կրթական լավագույն նվերն է, որ ազգը կարող է պարգևել ինքն իրեն:
Նաև Իրինայի շնորհիվ է, որ Աբովյան վարժարանը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր եւ գիտելիքի շտեմարան, որտեղ ձեւավորվում են մարդկային փոխհարաբերություններ ու սեր առ ուսում, որտեղ հայրենիքը պաշտպանելու, հայրենիքը շենացնելու եւ հայրենիքի պատիվը ներսում ու դրսում բարձր պահելը սերմանվում է որպես հիմնարար սկզբունք:...💐💐💐

Աննա Հակոբյան

Ֆրանսերեն (նորեկների համար)

Իրավաբան (Էքս-Մարսել), դիպլոմավորված թարգմանիչ։

Սիրանուշ Անտոնյան

Սիրանուշ Անտոնյան

Քրիստոնեական դաստիարակություն

Աստվածաբանության մասնագետ։

Գոհար Սոխիկյան

Գոհար Սոխիկյան

Պար

Ավելի քան 15 տարի դասավանդում է Մարսելում։

Կարոլինա Մանուկյան

Երգ և երգչախումբ

Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ (2012)։

Նելլի Այրումյան

Նելլի Այրումյան

Դաշնամուր

Կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։

Նարե Դերդերյան

Նարե Դերդերյան

Կերպարվեստ

Կերպարվեստի դասավանդող։

Արմեն Պետրոսյան

Արմեն Պետրոսյան

Շախմատ

FIDE վարպետ, Պրովանսի և Մարսելի բազմակի չեմպիոն։

Արտուշ Գրիգորյան

Արտուշ Գրիգորյան

Գեղանկարչություն

Նկարիչ, դիզայներ և ճարտարապետ, Երևանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ։

Խաչատուր Աբովյան ասոցիացիա

Հոգաբարձուների խորհուրդ

Նախագահ Կարեն Խուրշուդյան
Փոխնախագահներ Հայարփի Մանուչարյան Նելլի Այվազյան
Նախագահի հատուկ խորհրդական Ալեն Բոյաջյան
Գանձապահ Էլյան Գարգիլո-Կազանջյան
Գանձապահի օգնական Լիլիթ Սեդրակյան
Քարտուղար Իրինա Խաչատրյան
Պատվավոր նախագահներ Ռոբերտ Ազիլազյան Վալերի Բոզաջյան

Խորհրդի անդամներ

  • Ռոբերտ Տորլիգյան
  • Արտուշ Գրիգորյան
  • Լևոն Կարապետյան
  • Նվեր Միրզոյան
  • Ցոլակ Սեդրակյան
  • Գոհար Սոխիկյան
  • Աննա Հակոբյան
  • Գայանե Սայադյան
  • Մարինե Մարգարյան
  • Լիաննա Ավագյան

Ցանկանո՞ւմ եք օգնել։

Վարժարանն ապրում է իր կամավորների շնորհիվ․ տոներ, էքսկուրսիաներ, ընտանիքների ընդունելություն… Ցանկացած օգնություն ողջունելի է։

Դառնալ կամավոր